13-ամյա երեխային սպանողը կալանավորվել է

Նոյեմբերի 14-ին դանակի 17 հարվածով 13-ամյա Սարգիս Վարդիկյանին սպանած Արտակ Մելքոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել նախաքննության ընթացքով նախատեսված երկամսյա կալանավորումը: Այս մասին www.hra.am կայքէջին հաղորդեցին ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և  լրատվության վարչությունից: Արտակ Մելքոնյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 104 հոդվածի «սպանություն» հատկանիշներով: Ընթանում է նախաքննություն:

Աննա Բարսեղյան

Աղբյուր՝ www.hra.am