Լրագրողական այցելություն Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքներ

ԱՆՀԱՊԱՂ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԱՄԱՐ

(10 նոյեմբերի, 2010 -- Երեւան, Հայաստան) - Ավելի քան 10 լրատվամիջոցների ներկայացուցիչներ հնարավորություն կունենան այցելելու Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող վերաբնակեցված տարածքներ 2010 թվականի նոյեմբերի 17-19-ը կազմակերպվող ՊԽԼԻ լրագրողական այցելության շրջանակներում:

Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքները ներկայում լայն քննարկումների առարկա են: Ղարաբաղյան հակամարտության լուծման առաջնային խնդիրներից մեկը այդ տարածքների ապագայի հարցն է:

Ղարաբաղի իշխանությունների`1994-ի հրադադարից հետո իրականացվող վերաբնակեցման պետական ծրագրի շրջանակներում հազարավոր մարդիկ են հաստատվել այդ տարածքներում` ֆինանսական աջակցություն, տուն և հողատարածք ստանալով: Այսօր, սակայն, երբ ակտիվ են խոսակցությունները հակամարտության կարգավորման գործընթացում այդ տարածքները վերադարձնելու մասին, անհայտ է դժվարին պայմաններում նոր տուն հիմնած մարդկանց ճակատագիրը:

Լրագրողական այցելությանը մասնակցել ցանկացող լրատվամիջոցները կարող են զանգահարել ՊԽԼԻ հայաստանյան գրասենյակ + 374 10 53 92 04 կամ մասնակցության հիմնավորման նամակ ուղարկել iwprarmenia@gmail.com էլ-փոստի հասցեով:

Միջոցառումը իրականացվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Լրագրողական այցելություններ» ենթանախագծի շրջանակներում, որը ՊԽԼԻ Հարավկովկասյան «Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում» ծրագրի մի մասն է: Ծրագիրը գործում է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարության եւ Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:

ՊԽԼԻ-ն նպաստում է հակամարտությունների եւ զարգացումների կիզակետում գործող տեղական լրատվամիջոցների ամրապնդմանը`գործելով աշխարհի 2 տասնյակ երկներում եւ շրջաններում: Այս գործառույթների շարքում է տեղական անկախ լրատվամիջոցների ստեղծումը, տեղացի լրագրողների, խմբագիրների եւ հրապարակողների նախապատրաստումը, աջակցությունը մարդու իրավունքների, առողջ կառավարման եւ այլ ուշագրավ թեմաների համապարփակ լուսաբանմանը, պրոֆեսիոնալ լրագրության տարածումը զարգացող երկրներում եւ միջազգային ասպարեզում, մարդու իրավունքների, միջազգային արդարադատության եւ կանանց իրավունքների տեղական կազմակերպությունների հաղորդակցման ներուժի ամրապնդումը:

Հայաստանում IWPR-ը օգնում է հասարակության տեղեկացվածության բարձրացմանն ու նպաստում ազդեցիկ երկխոսությունների ստեղծմանը` տեղացի լրագրողների հմտություններն ու ներուժը զարգացնելով: