ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԿԽՄԿ.« ԼՂ հակամարտության հետ կապված վերադարձման գործընթացը վերջին ժամանակաշրջանում արագացել է»
«Չնայած նրան որ աճյուններ տեղափոխելը ցավալի իրադարձություն է, մահացածի ազգականները վերջապես հնարավորություն են ստանում սգալու և հուղարկավորելու իրենց հարազատին»,- հայտարարել է գործողությանը մասնակցած Բարդայում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակի ղեկավար Հելեն Պլենեվոն, տեղեկացնում են ԿԽՄԿ լրատվական ծառայությունից։
Panorama.am-ն արդեն տեղեկացրել է, որ նոյեմբերի 6-ին, տեղական ժամանակով ժամը 15:15-ին, Աղդամի ուղղությամբ Բաշ Քարվենդ գյուղի մերձակայքում, ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի վրա կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ վերադարձրել են ադրբեջանցի երկու դիվերսանտների` Մուբարիզ Իբրահիմովի և Ֆարիդ Ահմեդովի դիակները: Միաժամանակ տեղի է ունեցել նաև ԼՂՀ քաղաքացի, 86-ամյա Գավրուշ Խաչատուրի Առստամյանի դիակի հանձնումը ղարաբաղյան կողմին:
«Մենք ուրախ ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված վերադարձման գործընթացը վերջին ժամանակաշրջանում արագացավ», -կարծիք է հայտնել ԿԽՄԿ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի դիվերսանտներ Մուբարիզ Իբրահիմովը և Ֆարիդ Ահմեդովը զոհվել էին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում դիվերսիոն գործողություններ իրականացնելու ժամանակ` առաջինը` հունիսի 18-ին (Չայլու) իսկ երկրորդը` սեպտեմբերի 4-ին:
Աղբյուր` http://panorama.am
