«Տուժող-իրավախախտ հաշտարարության» դասընթաց պրոբացիայի ծառայողների համար

Մարտի 26-28-ը Պրոբացիայի ծառայության աշխատակիցների համար կազմակերպվել էր «Տուժող-իրավախախտ հաշտարարության» վերաբերյալ դասընթաց։

Դասընթացի ընթացքում մասնակիցները ուսումնասիրել են հաշտարարության մեթոդները և տեխնիկաները, հաշտարարի հիմնական հմտությունները և հաշտարարության գործընթացը։

Դասընթացն անցկացվում է «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում քրեակատարողական համակարգի ռազմավարության իրականացմանը» (AISPIRA) ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի կողմից՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հետ համատեղ: