Պետական ռազմավարությունների արդյունավետությունը․ ընդունումից հաշվետվություն

2026թ.-ի հունվարի 9-10 ԵՄ ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (#JUREMONIA) ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ կլոր սեղան ձևաչափով հանդիպում, որի ընթացքում քննարկվում էր պետական ռազմավարությունների արդյունավետությունը:

Միջոցառմանը մասնակցում էին Ջուրեմոնիա հարթակի անդամները։ Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ ոլորտային ռազմավարությունների մշակման, իրականացման և հաշվետվողականության, ինչպես նաև պետական մարմինների ևքաղաքացիական հասարակության համագործակցության համակարգային խնդիրներին։ Մասնակիցները ընդգծեցին, որ ռազմավարությունները հաճախ ունեն հռչակագրային բնույթ և չեն ապահովում իրական մասնակցություն, վերահսկողություն և պատասխանատվություն։ Կարևորվեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը ոչ միայն խնդիրների բարձրաձայնման, այլև լուծումների մշակման, լոբբինգի և պետական գործառույթների արտապատվիրումը իրականացնելու համատեքստում։

Քննարկումները ցույց տվեցին, որ արդյունավետ հանրային քաղաքականությունը հնարավոր է միայն մասնակցային, փաստահեն և արդյունքահեն համագործակցության պայմաններում։ Քննարկման արդյունքում արձանագրվեց, որ արդյունավետ հանրային քաղաքականությունը և ռազմավարությունների իրականացումը հնարավոր են միայն մասնակցային, փաստահեն և արդյունքահեն մոտեցման պայմաններում։ Առանց համախմբված քաղաքացիական հասարակության, գործող հարթակների և իրական գործընկերության պետություն–ՀԿ ձևաչափում՝ ռազմավարությունները չեն կարող դառնալ հանրային կյանքի վրա ազդող գործիքներ։