Կազմակերպության ծրագրերի մոնիտորինգ և գնահատում

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը
հրավիրում է մասնակցել Կազմակերպության ծրագրերի մոնիտորինգ և գնահատում
դասընթացին

Դասընթացի նկարագիրը

Տվյալ դասընթացը հասցեագրված է կազմակերպությունների ղեկավարներին եւ
մոնիտորինգի ու գնահատման ոլորտներում ներգրավված աշխատակիցներին, որոնք ցանկանում
են զարգացնել իրենց գիտելիքները եւ ունակությունները հետեւյալ բնագավառներում.

  • Ծրագրի կառավարման ցիկլը եւ մոնիտորինգի ու գնահատման դերը
  • Մոնիտորինգի եւ գնահատման տեսակները, հարցերը եւ ցուցանիշները
  • Մոնիտորինգի եւ գնահատման ընթացքի քայլերը
  • Ինֆորմացիայի հավաքագրման մեթոդների կիրառումը մոնիտորինգի եւ գնահատման
    ընթացքում
  • Մոնիտորինգի եւ գնահատման արդյունքների ներկայացում եւ օգտագործում
  • Մոնիտորինգի եւ գնահատման տարբերությունները

Դասընթացը հաջողությամբ ավարտած (առնվազն դասընթացի 80%-ին մասնակցած) անձանց
կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

Դասընթացին մասնակցած այն կազմակերպոթյուններին, որոնք կցանկանան հետամուտ լինել
իրենց կազմակերպության մոնիտորինգի և գնահատման համակարգի մշակմանը, կտրամադրվի
հետդասընթացային 10-ժամյա անհատական խորհրդատվություն (ժամերի քանակը կարող է
հարմարեցվել ըստ կազմակերպության պահանջների):

Դասընթացը և խորհրդատվությունը կտրամադրեն Քրիստինե Տեր-Աբրահամյանը և Դիանա
Տեր-Ստեփանյանը, որոնք բազմամյա փորձ ունեն որպես մոնիտորինգի ու գնահատման
մասնագետներ, իրականացրել են մի քանի տասնյակ ծրագրերի մոնիտորինգի ու գնահատման
աշխատանքներ:

Դասընթացի մասին
մանրամասն



Դասընթացի
գրանցման
ձեւը