«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը քննարկում է կազմակերպում

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը կազմակերպում է
քննարկում, որտեղ անդրադարձ կկատարվի «Հեռուստատեսության և ռադիոյի մասին
օրենք»-ում կատարված վերջին փոփխություններին, ԶԼՄ-ների ազատության նրանց
մատչելիության, ցույցերի, երթերի և հավաքների ազատության ոտնահարումներին, ինրպես
նաև տարածված կոռուպցիայի և իշխանության չարաշահումների դեպքերին: Հանդիպման
ժամանակ կքննարկվեն նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի
զեկույցը և Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի պայմանների կատարման
գործընթացը:

Քննարկումը տեղի կունենա Հոկտեմբերի 9-ին, ժ. 11.00, Կոնգրես հյուրանոցի Բոլլ
սրահում
: Հայերեն-անգլերեն-հայերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովված է:

Քննարկմանը հրավիրված են տեղական և միջազգային կազմակերպությունների, դեսպանատների,
քաղաքական կուսակցությունների, պետական հիմնարկների ներկայացուցիչներ, լրագրողներ:



ՕՐԱԿԱՐԳ



9 հոկտեմբեր 2008թ. 11.00

Կոնգրես հյուրանոց, Բոլլ սրահ




10:45 – 11:00
Մասնակիցների գրանցում



11:00 - 11:10 Բացման խոսք` Լարիսա Մինասյան, «Գործընկերություն հանուն բաց
հասարակության» նախաձեռնության անդամ, ԲՀԻՕՀՀՄ-ի գործադիր տնօրեն



11:10 - 11:30 «Հեռարձակման օրենսդրության վերջին փոփոխությունները` որպես
իրավաստեղծ գործընթացի խնդիրների չափանիշ Հայաստանում»` Բորիս Նավասարդյան, Երևանի
մամուլի ակումբ, Նախագահ



11:30 – 11:50 «Կոռուպցիան և իշխանության չարաշահումը»` Ամալյա Կոստանյան,
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Նախագահ



11:50 – 12:10 «ԵԽԽՎ-ի 1609 և 1620 բանձևերի կատարման գործընթացը»` Ավետիք Իշխանյան,
Հայաստանի Հելսինկյան կոմիտե, Նախագահ



12:10 – 12:50 Քննարկում



12:50 – 13:00 Ամփոփում



Հարցերով կարող եք զանգահարել 53 38 62, 53 67 58 հեռախոսահամարներով: