ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանը և տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում» երեկոյան դպրոց
2008թ. հոկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 13-ը «Արարատ» ռազմավարագիտական
կենտրոնը և «Հենակետ» հասարակական կազմակերպությունը Երևանում կազմակերպում են «Հայաստանը
և տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում» երեկոյան դպրոց/դասընթացներ։
Ծրագրի նպատակներն են` արդի միջազգային հարաբերությունների համատեքստում
Հայաստանի և տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի բազմակողմանի քննական
լուսաբանումը, ինչպես նաև ուսանողների վերլուծական կարողությունների և ժամանակակից
տեղեկատվական միջոցներն արդյունավետ օգտագործելու հմտությունների զարգացումը:
Ուսանողներն ընտրվում են մրցութային սկզբունքով` ներկայացված դիմումի և
հարցազրույցի արդյունքների հիման վրա։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրության
առաջին (դիմումի) փուլն անցած ուսանողները։
Մանրամասն տեղեկություններ դասընթացի մասին կարելի է գտնել
http://dproc.henaket.org կայքում։