ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Կրոնի դերը ժամանակակից իրավական պետությունում» թեմայով կլոր սեղան
Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնը հրավիրում է «Կրոնի դերը ժամանակակից իրավական պետությունում. խղճի և կրոնի ազատությունը Հայաստանում» թեմայով կլոր սեղանին:
Այն տեղի կունենա հոկտեմբերի 31-ին, ժամը 10:00-ին, Արարատ հյուրանոցի Պիանո սրահում (Գրիգոր Լուսավորչի փ., շ.7):
Միջոցառումը կազմակերպերպում է “Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնը” Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` (374 10) 22 36 97: