ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Բողոքի ցույց ՀՀ գլխավոր դատախազության առջև
2008թ. նոյեմբերի 17-ին դաժան ծեծի է ենթարկվել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ
նախագահ Էդիկ Բաղդասարյանը, ով հայտնի է իշխանության տարբեր կառույցների և
պաշտոնատար անձանց կողմից ապօրինությունները բացահայտող հետաքննական
հրապարակումներով:
Հայաստանում արդեն սովորական են դարձել ֆիզիկական հաշվեհարդարները լրագրողների ու
քաղաքացիական հասարակության ակտիվիստների հետ: Է. Բաղդասարյանի վրա հարձակումը
ընդամենը հերթական դեպքն է նմանատիպ հանցագործությունների շարքում, որոնք մնում են
չբացահայտված և դառնում շարունակելի:
Ո՞վ է հաջորդը …
Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրեն ապահով չի զգում
ՀՀ Սահմանադրությամբ «ժողովրդավարական և իրավական» պետություն
հռչակած մեր երկրում:
Հասարակության ձայնը լռեցնելու և վախի մթնոլորտ սերմանելու ամեն մի գործողություն
ընդամենը ուժեղացնում է հանրության վրդովմունքն ու դժգոհությունը:
Ս.թ. նոյեմբերի 19-ին ժամը 18:00-ին
տեղի կունենա բողոքի ցույց
ՀՀ գլխավոր դատախազության առջև:
Մենք դատապարտում ենք իշխանությունների անգործությունը և պահանջում
հանցագործությունների բացահայտում և մեղավորների պատժում: