Կքննարկվի «Զինապարտության մասին» օրենքը

Պատերազմի ու խաղաղության լուսաբանման ինստիտուտի եւ Քաղաքացիական հասարակության
ինստիտուտի նախաձեռնությամբ 2008 թվականի դեկտեմբերի 12-ին ժամը 16:00-ին տեղի
կունենա կլոր սեղան` «Զինապարտության մասին» օրենքում հնարավոր փոփոխությունների ու
դրանց անհրաժեշտության վերաբերյալ:

 

Քննարկմանը նախորդել է Պատերազմի ու խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Հայաստան.
զինապարտության օրենքի փոփոխությունները կարող է զրկեն ուսանողներին ուսման
տարկետումից» հոդվածը, որի հեղինակ Սառա Խոջոյանը փորձել է ի մի բերել «Զինապարտության
մասին» օրենքում հնարավոր փոփոխությունների ու դրանց անհրաժեշտության վերաբերյալ
առկա մի շարք կարծիքներ:

Հոդվածի հետ կարող եք ծանոթանալ այստեղ.

http://iwpr.net/?p=crs&s=f&o=348089&apc_state=henpcrs


 

«Զինապարտության մասին» օրենքում հնարավոր փոփոխությունների հետքերով

քննարկմանը հրավիրված են Ազգային Ժողովի պատգամավորներ, Կրթության ու Պաշտպանության
նախարարությունների, Ազգային ժողովի համապատասախան հանձնաժողովների
ներկայացուցիչներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, 
ուսանողներ:

 

Քննարկմանը իրենց տեսակետները կներկայացնեն Ազգային ժողովի պատգամավոր,
Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի,
երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և
Ազգային Ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ Պաշտպանության,
ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Վարդան
Խաչատրյանը:

 

Կլոր սեղանը տեղի կունենա  Քաղաքացիական հասարակության ինստիտուտի գրասենյակում (Այգեստան
11 փողոց, 43 տուն)