«Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության օրերից» վավերագրական ֆիլմի դիտում

Հունիսի 4-ին, ժամը 18.00-ին հրավիրում ենք Քաղաքացիական հասարակության ինստիտուտի գրասենյակ՝ դիտելու «Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության օրերից» վավերագրական ֆիլմը http://www.warandpeacefilm.com/ և հանդիպում ունենալու ֆիլմի պրոդյուսեր, սցենարի հեղինակ և ռեժիսոր, "Bars Media" կինոստուդիայի հիմնադիր Վարդան Հովհաննիսյանի հետ։ Այս ֆիլմը ստացել է մի շարք միջազգային փառատոնների մրցանակներ, այդ թվում՝ Թրայբեքա և «Ոսկե ծիրան»։

Ֆիլմը Ղարաբաղյան պատերազմի 20-մետրանոց մարտադաշտի խրամատներից արված հազվագյուտ արխիվային նկարահանումները համակցում է փրկվածների մարդկային ու հուզիչ պատմությունների հետ:

Խնդրում եմ հաստատել Ձեր մասնակցությունը՝ զանգահարելով 57 43 17 (Մոնիկա Հովհաննիսյան) կամ գրելով monika@csi.am էլ. հասցեին մինչև հունիսի 4-ը ժամը 15.00։

Հասցե՝ Այգեստան 11 փողոց, տուն 43։