«Դիմագրավել կոնֆլիկտին» գրքի շնորհանդես

Չորսօրյա այցով Երևանում է գտնվում Ավստրիայի Տրիգոն խորհրդատվական ինստիտուտի հիմնադիր, պրոֆեսոր Ֆրիդրիխ Գլազլը, ում հեղնակած գրքերը մեծ ճանաչում են բերել գիտնականին ամբողջ աշխարհում։ Հեղինակի «Դիմագրավել կոնֆլիկտներին» գիրքը գերմաներեն լեզվով լույս է տեսել 4 հրատարակչությամբ և թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։ Գիրքը հայերեն լեզվով առաջին անգամն է ներկայացվում հայ հանրությանը։ Գիտական այս աշխատությունում առաջարկվում են կոնֆլիկտների հաղթահարման մեթոդներ, որտեղ առանցքային դեր ունի  մարդկային գործոնը։ Հիւմնական հարցադրումն է՝ «մեր մեջ կոնֆլի՞կտ է», թե՞, «ես կոնֆլիկտի մեջ եմ»։ Ինչպես կարող է մարդկային խառնվածքը ներգործել կոնֆլիտի վրա կամ խուսափել դրանից։ Ֆրիդրիխ Գլազլը խորհրդատվական աշխատանքներ է կատարում այնպիսի հայտնի ընկերություններում, ինչպիսիք են  «BMW AG», «Austrian Airliness Group», «Frankfurt Airport AG» և այլն։

Վաղը՝ հուլիսի 15-ին, ժամը 11-ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտի գրասենյակում տեղի կունենա ավստրիացի ճանաչված գիտնական Ֆրիդրիխ Գլազլի «Դիմագրավել Կոնֆլիկտին» (Ինքնօգնություն կոնֆլիկտային իրավիճակներում) հայերեն գրքի շնորհանդեսը՝ հեղինակի մասնակցությամբ։

Հասցեն՝  Այգեստան 11 փողոց, տուն 43
Հեռ. 010 574317