ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կլոր սեղան «Էթնիկական զտումներ Ադրբեջանում. Բաքու 1990թ.»
Հունվարի 15-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կազմակերպում է կլոր սեղան «Էթնիկական զտումներ Ադրբեջանում. Բաքու 1990թ.» խորագրով: Կլոր սեղանի կազմակերպումը նպատակ ունի քսան տարի անց ևս մեկ անգամ հիշատակել և հանրության ուշադրությանը ներկայացնել 1998-1990թթ-ին Բաքվում և Ադրբեջանական այլ շրջաններում տեղի ունեցած հայ խաղաղ բնակչության բռնի տեղահանման, ջարդի և զանգվածային բռնությունների ողբերգական դեպքերը:
Միջոցառմանը ելությով հանդես կգան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ՀՀ ՏԿՆ Միգրացիոն գործակալության ղեկավար Գագիկ Եգանյանը և ոլորտի այլ մասնագետներ:
Միջոցառմանը հրավիրված են ԱԺ-ի, Կառավարության, դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կլոր սեղանը տեղի կունենա հունվարի 15-ին ժամը 11.00-ին «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո»դահլիճում: