Վերաքննիչ քրեական դատարանում կսկսվի Սաշա Դավթյանի գործով դատավարությունը

Փետրվարի 26-ին ժամը 12-ին Վերաքննիչ քրեական դատարանում կսկսվի Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի բնակիչ Սաշա Դավթյանի գործով դատավարությունը։ Նա կալանքի տակ է գտնվում 2009թ. մայիսի 8-ից և մեղադրվում էր դուստրերին՝ անչափահաս աղջկան խոշտանգելու ու նրանցից մեկին անօգնական վիճակն օգտագործելու ու բռնաբարելու համար։