ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ժամը 11-ին «Կոնգրես» հյուրանոցում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կներկայացնի «ՀՀ-ում Խաղաղ հավաքների իրավունքի մասին» արտահերթ հրապարակային զեկույց
Ս.թ. մայիսի 25-ին, ժամը 11-ին «Կոնգրես» հյուրանոցի «Մեծ շքասրահ»-ում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կներկայացնի «ՀՀ-ում Խաղաղ հավաքների իրավունքի մասին» արտահերթ հրապարակային զեկույց: Զեկույցում ներառված են ուսումնասիրություններ Հայաստանի Հանրապետությունում խաղաղ հավաքների իրավունքի իրավական կարգավորման վիճակի, հավաքների իրավունքի օրենսդրության կիրառման և նրա դատական պաշտպանությանը վերաբերող խնդիրների վերաբերյալ:
Միջոցառումը տեղի կունենա մայիսի 25-ին, ժամը 11-ին «Կոնգրես» հյուրանոցի «Մեծ շքասրահ»-ում:
Զեկույցի ներկայացման ավարտին լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն կունենան Պաշտպանին ուղղել իրենց հետաքրքող հարցերը: