ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քրեակատարողական հիմնարկների գերբնակեցմանը նվիրված աշխատանքային հանդիպում
ՀՀ ԱՆ Քրեակատարողական համակարգում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը կազմակերպում է «Հայաստանի քրեակատարողական հիմնարկների գերբնակեցում՝ պատճառներ և բարելավման ուղիներ» թեմայով աշխատանքային հանդիպմանը։ Միջոցառումը կազմակերպվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ։
Միջոցառումը տեղի կունենա 2010թ. հուլիսի 16-ին, ժամը 1400-ին Ամերիկյան համալսարանի բիզնես կենտոնում։
Հասցեն՝ Երևան, Ալեք Մանուկյան 9.