ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Խաղաղ ցույց նախագահական նստավայրի դիմաց: Բողոքում են ներկա և ապագա մայրերը
Հայաստանի Հանրապետությունում բնակվող մի խումբ երիտասարդ կանայք` ներկա եւ ապագա մայրեր, ովքեր չեն ներկայացնում քաղաքական որևէ կուսակցություն, հանդես են գալիս «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նախագիծի դեմ քաղաքացիական նախաձեռնությամբ: Նախաձեռնության շրջանակներում վաղը` նոյեմբերի 24-ին, ժամը 18.30 կազմակերպվում է խաղաղ ցույց նախագահական նստավայրի դիմաց /Բաղրամյան 26/: Նպատակն է` դիմել ՀՀ նախագահին` խնդրելով պահպանել իրենց իրավունքներն ու չվավերացնել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի նախագիծը:
Խմբի գործողությունների մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ Ֆեյսբուքյան կայքէջում: