ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Խոշտանգումների դեմ պայքարին ուղղված հարցերի վերաբերյալ հանդիպում–քննարկում
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հկ-ն Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (APT) հետ համատեղ 2010թ. դեկտեմբերի 16-ին կազմակերպում է հանդիպում-քննարկում խոշտանգումների դեմ պայքարին ուղղված հարցերի վերաբերյալ։ Միջոցառումը վարելու են միջազգային փորձագետներ Մեթյու Փրինգլը (Շվեյցարիա) և Մայքլ Քելլեթը (Մեծ Բրիտանիա)։
Տեղի կունենա Էսեքսի համալսարանի մարդու իրավունքների կենտրոնի կողմից պատրաստած «Պայքար խոշտանգումների դեմ դատավորների և դատախազների համար նախատեսված ձեռնարկ»-ի հայերեն տարբերակի շնորհանդես, որի օրինակները կտրամադրվեն նաև քննարկման մասնակիցներին։
Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին, Մարիոթ հյուրանոցի Տրդատ II-րդ դահլիճում, սկիզբը ժ. 09։45։