«Մարդու իրավունքները բանակում» կլոր սեղան քննարկում

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության վաթսունից ավել կազմակերպություն, կազմակերպում են «Մարդու իրավունքները բանակում» կլոր սեղան քննարկում, որը տեղի կունենա ս.թ. փետրվարի 22-ին, Կոնգրես հյուրանոցի մեծ սրահում, սկիզբը ժ.09.00-ին:

Կլոր սեղանի ընթացքում կքննարկվեն ՀՀ բանակում մարդու իրավունքներին առնչվող Հայաստանի միջազգային պարտավորությունները, զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերհասկողության անհրաժեշտությունը և այլընտրանքային ծառայության խնդիրներն ու հարցերը:

Լրացուցիչ տեղեկությունների և հարցերի դեպքում կարող եք զանգահարել 22 96 10, ներք. 5452 հեռախոսահամարով: