Շարադրությունների մրցույթ` կանանց միամսյակի շրջանակում

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կանանց միամսյակի շրջանակում հայտարարում է «ԵՍ ԻՆՔՍ ԵՄ ԿԵՐՏՈՒՄ ԻՄ ԱՊԱԳԱՆ» վերնագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել ավագ դպրոցի աշակերտուհիներ Երևանից:
Հաղթողները' 10 լավագույն շարադրությունների հեղինակները, մարտին կհրավիրվեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի նստավայր' Հայաստանի կին առաջնորդներին ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացնելու իրենց աշխատանքը:

ԿԳՆ-ից մանրամասնում են, որ շարադրությունը պետք է լինի մեկ էջի սահմանում / առավելագույնը 500 բառ/: Այն կարող է լինել հայերեն կամ անգլերեն: Լավագույն շարադրությունը ընտրելիս դիտարկվում է.

  • ինչպես է հեղինակը պատկերացնում իր դերը հասարակությունում փոփոխություններ կատարելու գործում
  • գաղափարների ներկայացման հատկությունը
  • վերլուծական մտածելակերպի առկայությունը:

Շարադրությունների ներկայացման վերջնաժամկետն է 2011թվականի մարտի 4-ը: