ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գյումրիում հերթական անգամ նշվելու է Խոսքի Ազատության Օրը
Մարտի 25-ին Գյումրիում նշվելու է Խոսքի Ազատության Օրը, հրավիրվում են Հայաստանում գործող բոլոր լրագրողները, խմբագիրները, ԶԼՄ-ները, ոլորտի հասարակական կազմակերպությունները, նրանց ընկերներն ու գործընկերները:
Խոսքի Ազատության Օրը ավանդաբար նշվում է Գյումրիում մարտի 25-ին, այն օրը, երբ համաժողովրդական հանգանակության և զորակցության շնորհիվ հնարավոր եղավ պաշտպանել ԳԱԼԱ ՀԸ-ն իշխանությունների աննախադեպ հարձակումից և եթերազրկման սպառնալիքից:
Հանդիսության ընթացքում նախատեսվում է իրենց աշխատանքով աչքի ընկած լրագրողների և ԶԼՄ-ների պարգևատրում և հյուրասիրություն: Հանդիսությունը տեղի կունենա Գյումրու Կինո «Հոկտեմբերի» հյուրասրահում, ժամը 14-ին:
Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ այդ օրն իրենց համար տոն է, այս հայտարարությունը կարող են համարել որպես պաշտոնական հրավեր:
Հասցե. Վարդանանց (նախկին Կենտրոնական) հրապարակ: Հանդիսության սկիզբը' ժամը 14-ին:
Կազմակերպչական խորհուրդ