ՀՀ Վարչական դատարանի մոնիտորինգային զեկույցի ներկայացում և վարչական արդարադատության հիմնախնդիրների վերաբերյալ քննարկում

 «Գործընկերություն հանուն բաց հասարակության»  նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության վաթսունից ավել կազմակերպություն, կազմակերպում է ՀՀ Վարչական դատարանի մոնիտորինգային զեկույցի ներկայացում և վարչական արդարադատության հիմնախնդիրների վերաբերյալ քննարկում:  Քննարկումը տեղի կունենա ապրիլի 19-ին, ժամը 14:30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում (9 Ալեք Մանուկյան):