Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Հունիսի 1-ին` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, FPWC-ի նախաձեռնության միջոցով հարյուրավոր երեխաներ պաշտպանելու են իրենց ամենակենսական իրավունքներից մեկը` առողջ և բարեկեցիկ միջավայրում ապրելու իրավունքը: Այդ օրը Երևանի կենդանաբանական այգին փոքրիկ բնապահպանների համար ժամանակավորապես կվերափոխվի նկարչական կենտրոնի. բնության և նրան սպառնացող վտանգների մասին երեխաները կպատմեն գույների ու պատկերների միջոցով: Մրցույթը կշարունակվի մինչև սեպտեմբերի 2011 թ-ի սեպտեմբերի 1-ը և կամփոփվեն հոկտեմբերի 14-ից 18-ը կայանալիք «Արևորդի» 3-րդ բնապահպանական միջազգային փառատոնի շրջանակում: Այս անգամ էլ հաղթողներին կորոշեն ոչ միայն անկախ ժյուրին, այլև մրցույթի կայքէջի այցելուները: Քվեարկությունից ստացված ողջ հասույթն այս տարի կհատկացվի Երևանի կենդանաբանական այգուն: Մանրամասներն այստեղ: