Մայիսի 12–ին լրանում է Լևոն Գուլյանի մահվան 5–րդ տարելիցը։

Մայիսի 12–ին լրանում է Լևոն Գուլյանի մահվան 5–րդ տարելիցը։
2007թ-ի մայիսին ՀՀ ոստիկանության վարչական շենքում մահացավ Լևոն Գուլյանը, ով վկա էր մի քրեական գործով: Մինչ օրս նրա մահվան համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:  Ոստիկանության աշխատակիցների պնդմամբ' Գուլյանն ինքնասպան է եղել կամ փորձել է փախչել՝ թռնելով երկրորդ հարկից:  Գուլյանը շուրջ երեք օր մինչև դեպքի պահն անց է կացրել ոստիկանությունում, նա չի կասկածվել կամ մեղադրվել որևէ անօրինական արարք կատարելու մեջ, բազմաթիվ անգամ կանչվել է ոստիկանություն և ներկայացել, հետևաբար և փախուստի որևէ պատճառ չի ունեցել: