ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քննարկում. անչափահասների գործերով արդարադատությունը Հայաստանի օրենսդրությունում
Հուլիսի 3-ին՝ ժամը 10.00–ին, տեղի կունենա «Անչափահասների գործերով արդարադատությունը Հայաստանի օրենսդրությունում» թեմայով կլոր սեղան – քննարկում.կներկայացվեն անչափահասների արդարադատությունը կարգավորող օրենսդրության խնդիրները, կքննարկվեն հնարավոր լուծումները։
Քննարկումը տեղի կունենա «Գոլդեն թյուլիփ Երևան» հյուրանոցի «Վիվալդի» սրահում (հասցե՝ Աբովյան 14)։
Կլոր սեղան–քննարկումը նախաձեռնել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն Միջազգային բանտային բարեփոխումներ (PRI) կազմակերպության հետ համատեղ։
Source Url: