ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆԵԼ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր տարածել է այսպիսի հայտարարություն. Սկսվեց Հայաստանի հանրապետության բանակի աշնանային զորակոչը: Հայրենիքին ծառայելը ՀՀ զորակոչի ենթակա յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտականությունն ու քաղաքացիական պարտքն է: Սակայն , անհանդուրժելի է զորակոչի ընթացքում մարդու իրավունքների § ազատությանների ոտնահարումը: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է իր պատրաստակամությունը զորակոչային տարիքի այն անձանց դիմումները ուսումնասիրելու մասին, որոնց իրավունքները ոտնահարվել են զորակոչի ընթացքում:
Մենք կքննարկենք այն անձանց դիմում- բողոքները, ովքեր՝
ա/ հրաժարվում են զինվորական ծառայությունից կրոնական կամ այլ համոզմունքների պատճառով § պատարաստ են այլընտրանքային զինվորական կամ ոչ զինվորական ծառայության ,
բ/ այլ երկրի քաղաքացի լինելու պատճառով ենթակա չեն զորակոչի ,
գ/առողջական խնդիրներ ունեն :
Կուսումնասիրվեն նա§ բոլոր նրանց դիմումները, ովքեր զորակոչի ընթացքում մարդու իրավունքների § հիմնական ազատությունների ոտնահարման այլ դեպքերի հետ են առնչվել:
Դիմել հետ§յալ հասցեով՝ Եր§ան, Պռոշյան 12, հեռ. 262694,262695
Մարդու իրավունքների պաշտպանի Տեղեկատվության § հասարակության հետ կապերի բաժին
