ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ՕՐՀՈՒՍԻ ԿԵՆՏՐՈՆԸ
Մեկ տարի երեք ամիս ընդմիջումից հետո այսօր վերաբացվեց Բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնը-Օրհուսի կենտրոնը: Այն փակվել էր բնապահպանության նախարարության` նոր շենք տեղափոխվելու եւ նոր շենքում տարածք չունենալու պատճառով: Գործունեության կարճ ժամանակահատվածում` 2002թ մայիսից 2003թ հուլիսը, կենտրոնում ստեղծվել է բնապահպանական հարուստ գրադարան, այստեղ կազմակերպվել են բազմաթիվ սեմինարներ:
Օրհուսի կենտրոնը վերաբացվել է Բնապահպանության նախարարի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի , ԵՄ «էկոլոգիական տեղեկատվություն, կրթություն եւ հասարակության իրազեկություն» ծրագրի, մի շարք ՀԿ-ների աջակցությամբ:
Ավելացնենք, որ Օրհուսի կենտրոնը ստեղծվել է ՀՀ Բնապահպանության նախարարության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ 2002թ մարտի 19-ին կնքված Փոխըմբռման հուշագրի արդյունքում:
