ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հարցը՝ Թե արդյո՞ք չեն խախտվում իմ իրավունքները ուրիշ քաղաքացիութուն ձեռք բերելու համար:
Տվյալ դեպքում մարդու իրավունքների խախտում տեղի չի ունեցել:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի առաջին պարբերության, առաջին նախադասության.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման եւ դադարեցման կարգը սահմանվում է օրենքով:»
ՀՀ Քաղաքացիության մասին օրենքի 24-րդ հոդվածի 1, 3 եւ 4 կետերի համաձայն.
«ՀՀ 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փոխել քաղաքացիությունը` դուրս գալ ՀՀ քաղաքացիությունից եւ ձեռք բերել այլ պետության քաղաքացիություն:
ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե`
1) նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.
3) ՀՀ քաղաքացիությունից նրա դուրս գալը հակասում է ՀՀ ազգային անվտանգության շահերին.
4) նա ունի պետության, ձեռնարկությունների, կազմակերպությունների կամ քաղաքացիների շահերի հետ կապված չկատարած պարտավորություններ:»
Ըստ ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի.
«Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:»
