ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՄՏԱՀՈԳ Է

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը իր մտահոգությունն ու տագնապն է հայտնում «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի ավտոմեքենայի պայթյունի կապակցությամբ: Լրագրողների հետ հարաբերությունները բռնությամբ պարզելու միտումը անթուլատրելի է եւ ստվեր է գցում Հայաստանի՝ որպես ժողովրդավարության սկզբունքներով առաջնորդվող եւ մարդու հիմնական ազատություններից մեկը՝ խոսքի ազատությունը հարգող երկրի միջազգային հեղինակության վրա:

Հույս եմ հայտնում, որ երկրում ամրապնդվող՝ լրագրողների հանդեպ գործադրած բռնության դեպքերի արագ արձագանքման եւ համարժեք պատիժ կիրառելու պրակտիկան կգործի նաեւ այս անգամ, դաս հանդիսանալով բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են մամուլի վրա ազդել անօրինական մեթոդներով:

Լարիսա Ալավերդյան