ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽԱԽՏՈՒՄ Է ՀՀ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Վերջերս ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանի ԶԼՄ-ները ձգտում են սրել hարաբերությունները Ադրբեջանի մարդու իրավունքների լիազոր ներկայացուցչի § Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի միջ§:
Բացառություն չդարձավ նա§ վերջին միջոցառումը` ԱՊՀ § Եվրոպայի Օմբուդսմենների Բեռլինում անցկացված համաժողովը: Հայաստանի Օմբուդսմենի դեմ տարած «հաղթանակների» մասին տեղեկատվությունը, որն, իբր, չէր կարողացել հերքել իր երկրի դեմ բերված փաստերը, նախանձելի օպերատիվությամբ տպագրվեց Ադրբեջանի պետական տեղեկատվական գործակալության ինտերնետ կայքում:
Մինչդեռ Եվրոպայի խորհրդի մամլո ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպման արդյունքում ընդունվել է միայն մեկ փաստաթուղթ` Բեռլինյան հռչակագիրը, որտեղ խոսք անգամ չկա § չէր էլ կարող լիներ Ադրբեջանի Օմբուդսմենի «առաջարկությունների § պահանջների ընդունման» մասին, առավել §ս՝ Ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերվող:
Բաքվում նաեւ անցկացվեց ԱՊՀ § Եվրոպայի երկրների Օմբուդսմենների միջազգային համաժողով, որին մասնակցելու հրավեր Հայաստանի Օմբուդսմենը այդպես էլ չստացավ:
Այս պայմաններում ՀՀ Օմբուդսմենը հարկ է համարում հստակ § որոշակի հայտարարել, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԽ անդամ երկրների § միջազգային կազմակերպությունների, ակամա մասնակից են դառնում Ադրբեջանի ԶԼՄ-ների սկսած անարժան խաղին: Դա մեզ ստիպում է հարց բարձրացնել տարածաշրջանում իրական § էֆեկտիվ աշխատանքի մթնոլորտ ստեղծելու մասին:
