ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի «Եհովայի վկաներ» աղանդի 10 անդամ այլընտրանքային ծառայության են անցել
Աշնանային զորահավաքի ընթացքում Հայաստանում «Եհովայի վկաներ» աղանդի 10 անդամ անցել է այլընտրանքային ծառայության՝ որպես սանիտարներ: Այդ մասին ԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցին հաղորդեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հասմիկ Խաչատրյանը:
Նրա խոսքերով, 7«այլընտրանքային ծառայող» իրենց ծառայությունը կկրեն Վարդենիսի տուն-ինտերնատ ծերանոցում, 1-ը՝ Նորքի տուն-ինտերնատ ծերանոցում, 2-ը՝ «Հաղթանակ» թիվ 1 տուն-ինտերնատ ծերանոցում: Բացի այդ, եւս 10 երիտասարդ այլընտրանքային ծառայության կանցնեն գարնանային զորակոչի ընթացքում: Ընդհանուր առմամբ, այլընտրանքային ծառայություն անցնելու ցանկություն հայտնել է «Եհովայի վկաներ» աղանդի 20 անդամ, որոնք չեն դատապարտվել զինվորական ծառայությունից խուսափելու համար:
Նշենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի դրությամբ Հայաստանի բանտերում եւ մեկուսարաններում գտնվում է «Եհովայի վկաներ» աղանդի 21 ներկայացուցիչ, որոնք հրաժարվել են զինվորական ծառայությունից:
