ՕՄԲՈւԴՍՄԵՆԻՆ ԲՈՂՈՔԵԼ ԵՆ «ԱՐՄԵՆԹԵԼԻՑ»

ՀՀ Մարդու իրավունքների Պաշտպանը 10-ամսյա գործունեության ընթացքում ընդունել է ավելի քան 1800 դիմում-բողոքներ, որոնցից 1345-ը՝ գրավոր: Մարզերից ստացված բողոքների թիվը կազմում է 710, որից 501 -ը՝ գրավոր: Քննարկման են ընդունվել` 555, չեն ընդունվել ` 506 դիմում, 136 դիմողների ներկայացվել են իրենց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության հնարավորությունները`, 95 բողոք փոխանցվել է իրավասու մարմիններին`:

Բողոքների թվում կան 12 կոլեկտիվ դիմում 1420 քաղաքացիներից, որոնցից 1200-ը դիմել են «Արմենտել» ընկերության արտոնագրի երկարացման հետեւանքով իրենց աշխատանքի իրավունքի խախտման վերաբերյալ: Ընդհանուր առմամբ դրական լուծում է ստացել 85 բողոք, այսինքն` իրավախախտում պարունակող բողոքների 24 %-ը:

Առավել շատ բողոքներ ստացվել են տեղական ինքնակառավարման մարմիններից` 310, դատարաններից` 205, սոցիալական ապահովության նախարարությունից` 180: