ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայ արիների միաբանության առաջնորդը ձերբակալվել է դատարանի որոշմամբ
Հայ արիների միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը ձերբակալվել է դատարանի որոշմամբ:
Ինչպես ԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցին հաղորդել է Ա.Ավետիսյանի տեղակալ Մառ Մարտիրոսյանը, նախօրեին Եր—անի Կենտրոն — Նորք Մարաշ համայնքների դատարանը դատավոր Գ.Հովհաննիսյանի նախագահությամբ որոշում է կայացրել Ա.Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ձերբակալությունն ընտրելու վերաբերյալ: Արմեն Ավետիսյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության հրահրում): Մեղադրանքի համաձայն, Արմեն Ավետիսյանը 2003 թվականից մինչ— 2005 թվականը հրապարակավ ատելություն է սերմանել հայ — հրեա ժողովուրդների միջ—՝ օգտագործելով ԶԼՄ-ները:
Source Url:
