Երեւանի անօթեւան մարդկանց նվիրված լուսանկարների ցուցահանդես

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը հրավիրում է Ձեզ հունվարի
27-ին, ժամը 16.00-ին ներկա գտնվելու լուսանկարիչ Օնիկ Գրիգորյանի` Երեւանի
անօթեւան մարդկանց նվիրված լուսանկարների ցուցահանդեսին եւ «Երկիր մեդիա»
հեռուստաընկերության ու «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության համատեղ պատրաստած
տեսաֆիլմի ցուցադրությանը:



Ցուցադրությունից հետո տեղի կունենա քննարկում: Ակցիայի ընթացքում նաեւ կկայանա
Օնիկ Գրիգորյանի գրքի շնորհանդեսը, որը հրատարակել է Կոմիտաս Ինստիտուտը (Փրինստոն
եւ Լոնդոն)։