Ի՞նչ նպատակով են ստեղծվել սոցիալական քարտերը

Սոցիալական ապահովության քարտի համարը կիրառվում է օրենքով նախատեսված հետեւյալ դեպքերում՝

1) քաղաքացուն աշխատավարձ եւ դրան հավասարեցված եկամուտ վճարելու, սոցիալական ապահովության եւ ապահովագրության պետական ու ոչ պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում նշանակելու եւ վճարելու ժամանակ.

2) հարկեր, տուրքեր, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ, ինչպես նաեւ պարտադիր այլ վճարներ վճարելու ժամանակ.

3) կազմակերպությունների կողմից այն տեղեկատվական բազաները վարելու ժամանակ, որտեղից վերը նշված 2 կետերով նախատեսված գործառնություններն իրականացնելու համար օրենքով սահմանված դեպքերում տեղեկատվություն է տրամադրվում պետական կառավարման մարմիններին.

4) քաղաքացու կողմից բանկային հաշիվ բացելու ժամանակ.

5) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպությունների թղթային ու ինքնաշխատ տեղեկատվական բազաները վարելու ժամանակ: