Լույս տեսավ Վանաձորի մամուլի ակումբի տեղեկատուի առաջին համարը

2004թ. փետրվարի 3-ին լույս տեսավ Վանաձորի մամուլի
ակումբի տեղեկատուի առաջին համարը: Այն իր էջերում ներկայացնում է Վանաձորի մամուլի
ակումբի ստեղծման պատմությունը, Հայաստանի հյուսիսային շրջանների լրատվամիջոցների
ներկայացուցիչների, լրագրողների տեսակետը ակումբի ստեղծման անհրաժեշտության
վերաբերյալ:

Տեղեկատուում տեղ են գտել մաղթանքներ, ցանկություններ լրատվամիջոցների ու
լրագրողների համար այդքան սպասված ակումբի գործունեության վերաբերյալ:

Տեղեկատուի էլեկտրոնային տարբերակը բաժանորդագրվելու համար կարող եք գրանցվել
ակումբի ինտերնետային էջի՝ հասցեն www.vpc.am ,
բաժանորդագրության պատուհանում մուտքագրելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն եւ
անունը:



Վանաձորի Մամուլի ակումբ

ք. Վանաձոր, Շիրակացի 3/3, հեռ. /37451/ 46828