Կառավարությունը հավանություն է տվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին

Նիստում գործադիրը հավանություն է տվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին: Առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է, որ պաշտպանն իրավասու չէ միջամտել դատական վարույթին, այլ միայն դիմողին տալ առաջարկություններ կամ խորհրդատվություն` դատարանի որոշումը, վճիռը կամ դատավճիռը բողոքարկելու վերաբերյալ: Հարցի ներկայացման ժամանակ վկայակոչվել է միջազգային փորձը՝ համանման մոտեցում ամրագրած մի շարք երկրների օրինակը: