ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կար՞ող է արդյոք կարգապահական գումարտակում պատիժ կրող անձը տեսակցություններ ունենալ
Այո, կարող է: Կարգապահական գումարտակում ստեղծվում են համապատասխան պայմաններ՝ ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ դատապարտյալի կապն ապահովելու համար: Այդ նպատակով կարգապահական գումարտակում ստեղծվում են կարճատեւ տեսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ, լրատվական միջոցներից օգտվելու հնարավոր պայմաններ:
Դատապարտյալն իրավունք ունի ամսական առնվազն երկու կարճատեւ տեսակցության: Տեսակցությունները տրամադրվում են մերձավոր ազգականների հետ, իսկ կարգապահական գումարտակի հրամանատարի թույլտվությամբ` նաեւ այլ անձանց հետ: Դատապարտյալին տրամադրվում են տեսակցություններ պաշտպանի հետ՝ առանց քանակի եւ տեւողության սահմանափակման: Պաշտպանի հետ դատապարտյալի տեսակցությունները տեղի են ունենում մեկուսի, իսկ վերջիններիս ցանկությամբ տեսակցությանը կարող են ներկա գտնվել կարգապահական գումարտակի ներկայացուցիչը կամ ներկայացուցիչները:
