«Մասնակցության ժամանակաշրջան. hանրային (պետական) սեկտորի եւ քաղաքացիական հասարակության միջեւ համաձայնություններ եւ ստրատեգիաներ»

2005 թ. մարտի 3-ից 5-ը Տալլինում (Էստոնիա) կկայանա
սեմինար` «Մասնակցության ժամանակաշրջան. hանրային (պետական) սեկտորի եւ
քաղաքացիական հասարակության միջեւ համաձայնություններ եւ ստրատեգիաներ» խորագրով:
Սեմինարի ընթացքում կքննարկվեն պետական սեկտորի եւ քաղաքացիական հասարակության
փոխհարաբերություններին եւ համագործակցությանը առնչվող խնդիրներ: Կազմակերպիչներն
են Էստոնիայի Շահույթ Չհետապնդող Կազմակերպությունների Ցանցը (NENO), Տալլին եւ
Օրֆեուս Քաղաքացիական Հասարակության Ցանց - Եվրոպական Հիմանդրամ Կենտրոնը (EFC),
Վարշավա: Միջոցառման աշխատանքային լեզուն անգլերենն է:

Հետաքրքրվող անձանց խնդրում ենք մինչեւ փետրվարի 17 դիմել ԲՀԻ ՕՀ ՀՄ-ի գրասենյակ`
ներկայացնել մասնակցության անհրաժեշտության հիմնավորում մեկ էջի սահմաններում եւ
ինքնակենսագրություն էլեկտրոնային տարբերակով`
mikayel@osi.am
  հասցեով: Անգլերենի իմացությունը պարտադիր է: