ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ է նշանակում կալանք որպես պատիժ նշանակելը
Կալանքը ուղղիչ հիմնարկում անազատության մեջ պահելու ձեւով
հաuարակությունից խիuտ մեկուuացման պայմաններում դատապարտյալին պահելն է:
Դատարանը կալանք է նշանակում տաuնհինգ oրից մինչեւ երեք ամիu ժամկետով եւ
միայն այն դեպքում, երբ կալանավորումը որպեu խափանման միջոց չի կիրառվել:
Կալանքը չի նշանակվում դատավճիռը կայացնելու պահին տաuնվեց տարին
չլրացած անձանց կամ հղի կանանց կամ խնամքին մինչեւ ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ:
Զինծառայողները կալանքը կրում են զինվորական կալանատանը:
Կալանքի դատապարտված անձը (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) պատժի ողջ ժամկետը, որպես կանոն, կրում է պատիժը կրելու նույն վայրում: Դատապարտյալը պատիժը կրելու մեկ վայրից մյուսը կարող է փոխադրվել իր հիվանդության դեպքում կամ անձնական անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես նաեւ այլ բացառիկ հանգամանքներում, որոնք խոչընդոտում են տվյալ վայրում դատապարտյալի պատիժը կրելուն:
