ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ինչ անել, եթե գնվել է բնակարան իսկ նախկին սեփականատերը հաշվառումից չի հանվել
Բնակելի տարածությունն oտարելիu (վաճառելիս, նվիրելիս) նախկին uեփականատերերը եւ նրանց ընտանիքի անդամները հաշվառումից հանվում են դրա մաuին նոր uեփականատիրոջ կողմից դիմում ներկայացվելու դեպքերում: (ՀՀ Կառավարության 25.12. 1998 թիվ 821 ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրությունը եւ ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին որոշման 44 կետ): Սակայն բավականին հաճախ դեպքեր են լինում, երբ ոստիկանության մարմնի աշխատակիցները հրաժարվում են նախկին սեփականատիրոջը հանել հաշվառումից, պատճառաբանելով, որ չկա Զինվորական կոմիսարիատի համաձայնությունը: Նման գործողությունները հակասում են ՀՀ Սահմանադրության 8 հոդվածով հռչակված Սեփականության իրավունքին եւ կարող են բողոքարկվել դատարան:
Source Url:
