ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Փրկենք մեր քաղաքը ապամոնտաժումից
Այսօր ապօրինի եւ մեր լուռ թույլտվությամբ քանդվում է հին ու նոր Երեւանի մասնիկ հանդիսացող ու անժխտելիորեն պատմաճարտարապետական հուշարձանի կարգավիճակ ունեցող մի շինություն: Արագ կերպով "ապամոնտաժվում" է Աբովյան 1/4 հասցեով գտնվող Գաբրիել Գաբրիելյանի եկամտաբեր տունը, կառուցված 1910-1914 թթ. (ճարտ. Մեհրաբյան): Այն չի գտնվում Հյուսիսային պողոտայի կառուցապատման տարածքում, եւ ի տարբերություն շատ արդեն քանդած ու քանդվող շինությունների գտնվում է հուշարձանների ցանկում:
2005 թ. փետրվարի 24-ին ժամը 16:00-ին, նույն այդ շենքի առջեւում տեղի կունենա բողոքի ակցիա ընդդեմ ապօրենի քանդումների, որն նախորդների տրամաբանական շարունակություն է:
Source Url:
