ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԻՆՔՆԱԲՈՒԽ ՑՈՒՅՑԵՐԻՆ

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների § մարդու իրավունքների գրասենյակի § Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագետները երեկ հանդիպումներ են ունեցել Հայաստանի իշխանությունների հետ` Ժողովներ, հանրահավաքներ, երթեր § ցույցեր անցկացնելու մասին ՀՀ օրենքի մեջ փոփոխությունների շուրջ խորհրդակցելու նպատակով:Այդ մասին այսօր ծանուցում է ԵԽ երեւանյան գրասենյակը:

Երկու կազմակերպություններն էլ 2004թ. ապրիլին ընդունված օրենքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու առաջարկներ են ներկայացրել: Այս խորհրդակցությունը օրենսդրական ուսումնասիրությունների § մի շարք երկրներին աջակցություն ցուցաբերելու բնագավառում Վենետիկի հանձնաժողովի § ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջ§ տարաբնույթ համագործակցության շրջանակներում էր:

Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի § Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ քննարկումները ծավալվել են առանցքային խնդիրների` ինքնաբուխ ցույցերի § պատասխան ցույցերի կազմակերպման ազատության շուրջ: Նա§ քննարկվել են իրազեկման ընթացակարգերը, հրապարակային միջոցառման սահմանափակման § դադարեցման հիմքերը, ինչպես նա§ հրապարակային միջոցառման մասնակիցների վարքի համար պատասխանատվությունը:

Հայաստանը պարտավորվել է փոփոխել տվյալ օրենքը` համաձայն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այն բանաձ§ի, որով Հայաստանի իշխանություններին կոչ էր արվել մինչ§ 2005թ. մարտը վերանայել հանրահավաքների § ցույցերի մասին օրենքը` այն Եվրոպայի խորհրդի չափանիշներին լիովին համապատասխանեցնելու § պրակտիկայում հավաքների ազատությունը երաշխավորելու նպատակով:

Խորհրդակցությունների արդյունքում առաջարկվող փոփոխությունների ընդհանրացման հիմք է ստեղծվել, որը վերջնական տեսքի կբերվի ապրիլ ամսվա վերջին: