Քայլարշավ-ակցիա ի պաշտպանություն Երեւանի պատմամշակութային հուշարձանների

Հետո ափսոսելու ենք: Մի
քանի տարի հետո, երբ ուզենք պատմել, որ Երեւան քաղաքը նորակառույց չէ, այլ ունի
առնվազն երկու դարի պատմություն, պարզապես չենք կարողանալու: Չէ, իհարկե կարելի
կլինի պատրաստել լուսանկարների ալբոմներ, պատմական ակնարկներ...



Բայց ինքը քաղաքը անհետ կկորցնի ժամանակային այդ շերտը: Ժամանակային շերտի հետ
մեկտեղ կկորցնի միջավայրը, բուն երեւանյան տրամադրության եւս մեկ գույն: Ու հետո
աստիճանաբար կփոխարինվի պսեւդո-Էլիտարության կեղծ շղարշով, եվրովերանորոգման
հայկական ընկալմամբ:



Բայց ախր քաղաքը «ռեմոնտ» չեն անում. դրա համար կա հատուկ տերմին`
քաղաքաշինություն, իսկ այդ քաղաքաշինության գործընթացը կարգավորվում է օրենքներով:
Բավականին պարզ համակարգ, որը սկզբից մինչեւ վերջ ոտնահարված է: Չե՞ք հավատում, կամ
միգուցե չե՞ք հասկանում:

Ուրբաթ` մարտի 25-ին ժամը 17:00-ին, Աբովյան 1/4 -ից կսկսվի քայլարշավ-ակցիա ի
պաշտպանություն Երեւանի պատմամշակութային հուշարձանների
:



Ակցիայի ընթացքում «Պահպանվում է հասարակության կողմից» ցուցանակներ կամրացվեն
Գլխավոր պողոտայի «օտարման» արդյունքում քանդման կամ «տեղափոխման ենթակա»
շինությունների վրա: Այն կավարտվի Երեւանի քաղաքապետարանի առջեւում, աշխատանքային
օրվա ավարտին: