ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՆ
«Մեզ համար արդեն գաղտնիք չէ, որ մեր քաղաքում անընդմեջ հատվում են ծառեր, զբոսայգիներ: Եվ այս ամենը արվում է մեր ժողովրդի աչքի առաջ: Ցավալի մի տեսարան հայտնաբերեցինք «Հաղթանակ» զբոսայգու մոտ կառուցվող «Golden Palace» հյուրանոցի մոտ: Հատվել են մայթի սոսիները, որոնք կարող էին ապրել մինչեւ 65 տարի, եւ չգիտես ինչու հատողների աչքից վրիպել են իսկական հատման ենթակա մի քանի բարդու ծառեր:
Ակնհայտ է, որ սրանք միտումնավոր գործողություններ են, որոնք նպատակ ունեն ոչնչացնելու այն քիչ մնացած կանաչ տարածքները, որ դեռ զարդարում են մեր քաղաքը: Կոչ ենք անում Ձեզ կանգնեցնել այս հանցագործ վերաբերմունքը մեր հարազատ քաղաքի հանդեպ»,-այսպիսի նամակ է մեզ ուղարկել «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը: Նամակի վերջում, վկայակոչելով իր ուղարկած լուսանկարները, Սիլվա Ադամյանը մեզ կոչ է անում ականատես լինել «այդ բարբարոս վերաբերմունքին»:
