Վարշավայի գագաթաժողովին նվիրված բաց դռների օրեր Հայաստանում ԵԽ տեղեկատվական գրասենյակում

Երեւան, 16.05.2005թ. - 2005թ. մայիսի 16-ից 17-ը Լեհաստանի մայրաքաղաք
Վարշավայում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի պետությունների եւ կառավարությունների
ղեկավարների երրորդ գագաթաժողովը: Այս կապակցությամբ մայիսի 16-ից 17-ը Հայաստանում
Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակը հասարակության լայն շրջանակների եւ
մասնավորապես լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ ուսանողների համար հայտարարում
է բաց դռների օրեր:



Այս նախաձեռնությունն այցելուներին հնարավորություն կընձեռի`

• ուղիղ օնլայն կապով հետեւել Գագաթաժողովի ողջ հեռարձակումն առանց կրճատումների,

• ստանալ ընդգրկուն տեղեկատվական (հայերեն եւ անգլերեն) փաթեթ Երրորդ գագաթաժողովի
նպատակների եւ սպասելիքների, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի մասին,

• դիտել տեսանյութեր Եվրոպայի խորհրդի ստեղծման եւ կայացման, Եվրոպայի խորհրդի
նախկին երկու գագաթաժողովների մասին, ինչպես նաեւ դիտել Գագաթաժողովի վերաբերյալ
հարցազրույցներ Եվրոպայի խորհրդի առաջնորդների հետ:



* * *

Երրորդ գագաթաժողովի նպատակն է ապահովել Եվրոպայի խորհրդի համապատասխանությունը
Եվրոպայի 800 միլիոն քաղաքացիների ակնկալիքներին եւ երաշխավորել, որ
կազմակերպության խնդիրները եւ գործառույթներն ուղղված լինեն այս նոր դարում նրանց
առջեւ ծառացող խնդիրների լուծմանը: Գագաթաժողովը կսահմանի Եվրոպայի խորհրդի ապագա
նպատակները եւ առաջնային խնդիրները նոր քաղաքական իրավասության համատեքստում: Բարձր
քաղաքական մակարդակում այն կամրապնդի Եվրոպայի խորհրդի դերը նոր եվրոպական եւ
համընդհանուր միջավայրի շրջանակներում:



Գագաթաժողովի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել
http://www.coe.int/Summit  էջում,
ինչպես նաեւ www.coe.am կայքում: