ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Խոշտագումների դեմ ՄԱԿ–ի Կոնվենցիայի Ֆակուլտատիվ Արձանագրության ստորագրմանը եւ վավերացմանը ուղղված քարոզարշավին նվիրված կլոր սեղան
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հասարակական կազմակերպությունը Միջազգային բանտային բարեփոխում միջազգային կազմակերպության հետ համատեղ մեկնարկել է Հայաստանում ՄԱԿ–ի Խոշտանգումների դեմ Կոնվենցիայի Ֆակուլտատիվ Արձանագրության ստորագրմանը եւ վավերացմանը ուղղված քարոզարշավ։ Արձանագրության նպատակներից է ստեղծել փակ հաստատություններում խոշտագումների կանխարգելման նպատակով մոնիտորինգներ իրականացնող ազգային մեխանիզմներ։
2005 մայիսի 16 տեղի ունեցավ կլոր սեղան, որի նպատակն էր Հայաստանում ՄԱԿ–ի Խոշտագումների դեմ Կոնվենցիայի Ֆակուլտատիվ Արձանագրության ստորագրմանը եւ վավերացմանը ուղղված ռազմավարության մշակումը։
Կլոր սեղանի առաջին մասում ներակայցվեց տվյալ ոլորտին վերաբերող ՀՀ օրենսդրության վերլուծություն։ Խոշտանգումների Կանխարգելման Ասոցիացիայի փորձագետ Մեթյու Փրինգլը ներկայացրեց Ֆակուլտատիվ Արձանագրությունը, նրա առաձնահատկությունները որպես խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ։ Երկրորդ մասում ծավալվեց աշխատանք խմբերում, որի ընթացքում ուրվագծվեց Արձանագրության ստորագրման եւ վավերացման ռազմավարությունը։
Կլոր սեղանին հրավիրված էին ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչներ, տեղական ՀԿ-ներ, միջազային կազմակերպությւններ, լրագրողներ:
