Հասարակական Կազմակերպությունները Դեմ են Կոալիցիայի Սահմանադրությանը

“Սահմանադրական նախաձեռնություն” հասարակական կազմակերպությունների միավորումը նախատեսել է մինչ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի անցկացումը հանրությանը իրազեկելու նպատակով բոլոր մարզերում եւ Երեւանում կազմակերպել հանդիպումներ բնակչության հետ: Միավորումը, որը կազմված է 6 հասարակական կազմակերպություններից, կոչ է անում բոլոր քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել իրենց կողմից ներկայացրած սահմանադրական բարեփախումների քննարկման գործընթացին:

Այսօր “Սահմանադրական նախաձեռնություն” հասարակական կազմակերպությունների միավորման հարվիրած ասուլիսի ժամանակ ներկայացվեց սահմանադրական փոփոխությունների մի շարք տարբերակներ: Մասնավորապես, ըստ “Ըտրությունն քոնն է” հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ոսկանյանի, կոալիցիայի առաջարկած նախագծով Ռոբերտ Քոչարյանն ունի գերլիազորություններ: Նրա խոսքերով, նախագահը չպետք է նշանակի ոչ գլխավոր դատախազին, ոչ վարչապետին, ոչ էլ քաղաքապետին. “Ազգային ժողովը բավականին քիչ լիազորություններ ունի, որը հնարավորություն է տալիս նախագահին միակ տիրակալ դառնալու”:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյանի համոզմամբ, կոալիցիայի ներկայացրած սահմանադրական բարեփոխումների նախագիծը լուրջ թերություններ ունի, որոնք վտանգ են ներկայացնում հասարակության համար: Ըստ նրա, իշխանությունը անտարբեր դիրք է ընդունել սահմանադրական գործընթացի վերաբերյալ, իսկ ընդիմությունը որոշել է միանշանակ ոչ ասել կոալիցիայի ներկայացրած տարբերակին. “Ընդիմությունը պետք է ներկայացնի իր սահմանադրական բարեփոխումների տարբերակը եւ պայքարի, որ կոալիցիայի տարբերակը չանցնի, իսկ հասարակական կազմակերպությունները պետք է պայքարեն, որ մինչեւ հանրաքվեն ժողովուրդը հիասթափված չլինի եւ գնա եւ քվեարկի ճիշտ Սահմանադրության համար”: