ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վենետիկի հանձնաժողով. Հայաստանի սահմանադրության նախագիծն արմատական փոփոխությունների կարիք ունի
Ստրասբուրգ, 27.05.2005թ. - Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը գնահատել է ՀՀ
Ազգային Ժողովի կողմից 2005թ. մայիսի 11-ին առաջին ընթերցմամբ ընդունված
սահմանադրական բարեփոխումների նախագիծը:
Վենետիկի հանձնաժողովի Հայաստանի սահմանադրական բարեփոխումների աշխատանքային խումբն
իր խորին անբավարարվածությունն է արտահայտել այս փաստաթղթի կապակցությամբ, քանի որ
Հանձնաժողովի մեկնաբանությունների մեծ մասը(*) հաշվի չեն առնվել, մասնավորապես`
նախագահի և խորհրդարանի իշխանությունների միջև հավասարակշռությանը (ինչն առավել
ուժեղ դեր էր ենթադրում Ազգային ժողովի համար), դատական համակարգի անկախությանը և
Երևանի քաղաքապետի ընտրությանը (նախագահի կողմից նշանակման փոխարեն) վերաբերող
առաջարկները:
"Սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետք է արմատականորեն վերանայվի մինչև
երկրորդ ընթերցմամբ ընդունվելը", ասել է Վենետիկի հանձնաժողովի անդամ Կաարլո
Տուորին Ֆինլանդիայից: Աշխատանքային խմբի անդամները նույնպես հայտարարել են, որ եթե
փաստաթուղթն ամբողջովին չարտացոլի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, սահմանադրական
բարեփոխումների ողջ գործընթացը Հայաստանին չի մոտեցնի եվրոպական արժեքներին և չի
նպաստի հետագա եվրոպական ինտեգրման նպատակի իրականացմանը:
Աշխատանքային խմբի ներկայացուցիչները հունիսի 2-ին կժամանեն Հայաստան` Հայաստանի
իշխանությունների հետ վերոհիշյալ խնդիրները քննարկելու նպատակով:
(*)Վենետիկի հանձնաժողովի` Հայաստանի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ
2004թ. դեկտեմբերին ընդունած միջանկյալ (CDL-AD (2004) 044) կարծիքը մատչելի է
Վենետիկի հանձնաժողովի www.venice.coe.int ինտերնետային կայքում:
